Կալիֆոռնիայի Կաբրիլլո քոլեջի լաբորատորիայի ներկայացուցիները ներկայացրել են նկարներ, որոնք ցույց են տալիս մեր մաշկի վրա ապրող մանրէների բազմազան աշխարհը։ Այս մասին հայտնում է Boredpanda.com-ը։
Ներկայացվող նկարներում պատկերված է 8 տարեկան տղայի ձեռք՝ բակում խաղալուց հետո ձեռքին մանրէների վիթխարի փնջով։ Նրանք երեխայի ձեռքը մխրճել են սննդի դոնդողի մեջ՝ մանրէները պահպանելու և մանրէի աճին հետևելու համար։












































