ԱԺ ՀՅԴ խմբակցությունը բյուջեի կատարողականին ամենայն հավանականությամբ «դեմ» կքվեարկի: Համենայնդեպս պատգամավոր Արծվիկ Մինասյանը անձամբ դեմ է: «Ցավալիորեն այն բացասական կանխատեսումները, որ մենք նախորդ տարի արեցինք, ականջալուր չեղան ըստ էության մեր ասածներին և արդյունքում տնտեսությունը լավ վիճակում չէ… Մենք ճգնաժամը 2009-ից այս կողմ չենք հաղթահարել, և շարունակում է մեր տնտեսությունը տապալվել ճգնաժամի ճիրաններում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Մինասյանին հարցրինք՝ արդյոք իրականացել են իրենց ակնկալիքները Հովիկ Աբրահամյանից, առավել ևս որ քառյակը Հովիկ Աբրահամյանին բերեց իշխանության՝ համարելով իշխանության դեմ պայքարի առաջին հաղթանակը:
Ավելին՝ տեսանյութում









































