Հինգ անհայտ անձինք գիշերը հարձակում են իրականացրել Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանի բեռնապահեստի վրա և մեծաքանակ էլիտար օծանելիք գողացել։ Վնասի չափը կազմում է 300 հազար եվրո։ Այս մասին հայտնում է RTL ռադիոկայանը։
Նշվում է, որ չարագործները ներխուժել են պահեստ և աշխատակիցներին ստիպել օծանելիքը բեռնել բեռնատարը, որից հետո թաքնվել են դեպքի վայրից։
Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։











































