Նախօրեին Լոնդոնում տեղի է ունեցել բարեգործական համերգ Լեդի Գագայի և Թոնի Բեննեթի մասնակցությամբ, որոնք կատարել են համատեղ Cheek to Cheek ալբոմի հիթերը: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Միջոցառմանը, որի նպատակն է եղել միջոցներ հավաքել հօգուտ բրիտանական WellChild նախաձեռնության, որը ֆինանսավորում է ծանր հիվանդ երեխաների բուժումը, ներկա է եղել արքայազն Հարին: Նա մի քանի տարի է՝ աջակցում է նախագծին:
Համերգից առաջ Հարին հանդիպել է Լեդի Գագայի և Թոնի Բենեթի հետ՝ արտիստներին շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը աջակցելու համար: Երգչուհին հիացած է եղել արքայազնի հետ ծանոթությունից:
«Մենք ուրախ ենք, որ կարողացանք օգնել: Դուք պարզապես ֆանտաստիկա եք»,- ասել է Գագան Հարիին:
Արքայազն Հարին


Արքայազն Հարին և Լեդի Գագան

Արքայազն Հարին, Լեդի Գագան և Թոնի Բենեթը









































