Քեմբրիջի դքսուհու քույրը՝ Փիփփա Միդլթոնը, իրեն փորձել է հագուստի դիզայների դերում՝ մոդելավորող Թաբիթա Ուեբի հետ ստեղծելով զգեստների և շարֆերի սահմանափակ մոդելներ: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Փիփփայի հեղինակած մինի հավաքածուում ընդգրկվել են մետաքսե զգեստ (գինը՝ 331 դոլար) և քաշմիրե շարֆ (106 դոլար)՝ վառ ծաղկային պրինտով:
«Այդ զգեստը գեղեցիկ է և ունիվերսալ: Այն կարելի է կրել հարսանիքի, երեկույթի, ժամադրության կամ սովորական զբոսանքի գնալիս»,- նշել է Փիփփան:
Մինի հավաքածուի վաճառքից ստացված բոլոր միջոցները կուղղվեն British Heart Foundation բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմանը, որի ներկայացուցիչը Միդլթոնն է:
Փիփփա Միդլթոնը՝ սեփական դիզայնի զգեստով














































