«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին: Կումանի կարծիքով` այդ մասնագետի ներդրումը կատալոնական ակումբի վերջին հաջողությունների գործում անգնահատելի է: Կումանը նաև համեմատել է ներկայիս «Բարսելոնա»-ն Խոսեպ Գվարդիոլայի ժամանակների թիմի հետ:
«Մարզիչը միշտ թիմի գլխավորն է: Բոլորը բարդ պահեր են հաղթահարում: Կարծում եմ` Լուիս Էնրիկեն և նրա մարզչական շտաբը գերազանց աշխատանք են կատարել: Իր վերջին հաջողությունների հարցում կատալոնական ակումբը պարտական է նախ Լուիս Էնրիկեին:
Հեշտ չէ մեկ մրցաշրջանում երեք տիտղոս նվաճել: Բայց ես շարունակում եմ իմ կարծիքին մնալ և վստահ եմ, որ Գվարդիոլայի «Բարսելոնա»-ն ավելի հզոր էր»,- Marca-ն մեջբերում է Կումանի խոսքերը:








































