«Թթից թունավորում չկա, այստեղ թութը փոխանցման միջոց է, հանգիստ կերեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Գեղարքունիքում զանգվածային թունավորման դեպքին:
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թութ վաճառողի այգում անասնագոմ է եղել, «թութը չի լվացվել, փակ տարաներում բերվել և վաճառվել է: Թթի միջոցով աղիքային վարակ է առաջացել: Այսօր արդեն բոլորը դուրս են գրվել, և խնդիր չկա, իրավիճակը վերահսկում են»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:











































