2015 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրապետությունում արդեն իսկ արձանագրվել է կարմրուկի՝ լաբորատոր հետազոտությամբ հաստատված 7 դեպք: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նրա դիտարկմամբ՝ դրանք համաճարակաբանորեն կապված են Եվրոպայից և ՌԴ-ից ժամանած հիվանդ անձանց հետ: Դեպքերից 5-ը 2-7 տարեկան երեխաներ են, իսկ մյուս երկուսը՝ մեծահասակներ՝ 24, 38 տարեկան:
Մանրամասները՝ տեսանյութում:











































