Մադրիդի «Ռեալ»-ը չի շնորհավորել կատալոնական «Բարսելոնա»-ին` Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու կապակցությամբ:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը թիմի մամուլի ծառայությանը հանձնարարել է արգելք հանդիսանալ «Բարսելոնա»-ին սոցիալական ցանցերում որևէ շնորհավորանք հասցեագրելու հարցում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Բարսելոնա»-ն «Ռեալ»-ին շնորհավորել էր Չեմպիոնների լիգայում տարած 10-րդ հաղթանակի կապակցությամբ:








































