ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել է, որ Երուսաղեմում ծնված ԱՄՆ քաղաքացիները արտասահմանյան անձնագրի ստացման համար հայտ ներկայացնելիս իրավունք չունեն Իսրայելը նշել որպես ծննդյան երկիր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Այսպիսով՝ ԱՄՆ Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել օրենքը, որը թույլ էր տալիս շուրջ 50 հազար ԱՄՆ քաղաքացիների, որոնք ծնվել են Երուսաղեմում, ըստ ցանկության անձնագրերում որպես ծննդավայր նշել Իսրայելը:
Դատավորները միջնորդությունը մերժելիս առաջնորդվել են այն հիմնավորմամբ, որ «միայն ԱՄՆ նախագահն ունի բացառիկ իրավունք՝ որոշելու Երուսաղեմի կարգավիճակը որպես Իսրայելի քաղաք»։
ԱՄՆ Կոնգրեսը օրենքն ընդունել է 2002-ին, սակայն Բարաք Օբաման և նրա նախորդ Ջորջ Բուշը չեն սատարել։







































