CIES-ը թարմացրել է ժամանակակից ֆուտբոլի աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների և ակումբների ցուցակը:
Ֆուտբոլիստների ցանկում առաջին տեղն է զբաղեցնում «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսին, ում տրանսֆերային արժեքը գնահատվել է շուրջ 208.8 մլն եվրո: Երկրորդը «Չելսի»-ի ֆուտբոլիստ Էդեն Ազարն է (148.9), իսկ երրորդը «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն (124.7):
Ամենաթանկարժեք ակումբների ցուցակում առաջատարն է «Բարսելոնա»-ն` 682 մլն եվրո արժողությամբ: Կատալոնական ակումբին հետևում են «Չելսի»-ն (617.8), «Ռեալ»-ը (545.1), «Արսենալ»-ը (466.1), «Լիվերպուլ»-ը (382.5), «Բավարիա»-ն (378.9):
.png)








































