Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Երուսաղեմ այցի ժամանակ հայտարարություն է արել Իսրայել պետության բոյկոտման առնչությամբ։ Այս մասին հայտնում է The Jerusalem post-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ Մերձավոր Արևելքում միակ ժողովրդավար պետությանը բոյկոտելն այն ժամանակ, երբ իրավիճակը տարածաշրջանում չափազանց լարված է, տեղին չէ։
«Երկրում կան բազմաթիվ սկսնակ ընկերություններ, ամեն տարի հայտնվում են նորարարություններ,- կարծում է նա։- Բոյկոտի ենթարկել մի պետության, որն այդքան օգուտ է բերում միջազգային հանրությանը, անընդունելի է»,- ասել է նա։









































