Կիպրոսյան ԶԼՄ-ների հաղորդագրությամբ, Անաստասիադիսը կնոջ հետ առաջինը ժամանեց Լիմասոլեի «Ռիալտո» թատրոնը և դուրս եկավ դիմավորելու՝ կնոջ հետ մեքենայով ժամանած Ակինջիին: Մեկնաբանները համարում են, որ սա նրանց միջև լավ հարաբերությունների ստեղծման փորձի նշան է: Այս մասին հայտնում է m.ria.ru-ն:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և կիպրոսյան թուրքերի առաջնորդ Մուստաֆա Ակինջին երկուշաբթի երեկոյան միասին այցելեցին թատրոն:
Թատրոնի մուտքի մոտ նրանք միասին լուսանկարվել են: Թատրոն է ժամանել նաև ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Անդրոս Կիպրիանուն:
Ներկայացումը նվիրված էր Կիպրոսի բաժանմանը: Պիեսի հեղինակը կիպրոսյան թուրք Ֆայզե Օզդեմիրջիլերն է:
Հիշեցնենք, որ Կիպրոսը 1974 թվականին Թուրքիայի զինված ներխուժման հետևանքով բաժանվել է երկու մասի: Կղզու 37 %-ն օկուպացվել է, որտեղ 1983 թվականին հայտարարվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, որին ճանաչել է միայն Թուրքիան:







































