Ռուսաստանի Դագոմիս քաղաքում այսօր ավարտված «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Երևանի Չեխովի անվան համար 55 դպրոցի թիմը փայլուն հանդես եկավ և 82 թիմերի մեջ նվաճեց գլխավոր մրցանակը:
Մեր պատանի շախմատիստները (Արթուր Դավթյան, Դավիթ Միրզոյան, Սամվել Խաչատրյան, Արփինե Գրիգորյան) 36 հնարավորից վաստակեցին 25 միավոր և միանձնյա գրավեցին առաջին տեղը:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:











































