Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընթացիկ տարում Իրանում, որտեղ արգելված են սպիրտային խմիչքները, կհայտնվի 150 սթափարան:
Երկրի իշխանությունները նման որոշում են կայացրել ալկոհոլի սպառման աճի պատճառով:
Պաշտոնական տվյալներով՝ առնվազն 200.000 իրանցիներ տառապում են ալկոհոլիզմից: Իրանում ալկոհոլի սպառումն արգելվել է 1979 թվականին՝ Իսլամական հեղափոխությունից անմիջապես անց:
Եվ այնուամենայնիվ, 2013 թվականի վերջին բացվել է ալկոհոլիզմի դեմ պայքարի առաջին կենտրոնը:












































