G7-ի երկրների ներկայացուցիչները կողմ են արտահայտվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված բանակցությունների արագացմանը։ Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որից հատվածներ է հրապարակում DPA գործակալությունը։
«Մենք անհապաղ կակտիվացնենք աշխատանքը համաձայնագրի բոլոր թեմաներով»,- նշվում է փաստաթղթում։ «Յոթյակի» առաջնորդները կողմ են հանդես եկել բանակցությունների բոլոր ուղղություններով առաջընթացի հասնելուն՝ ընդգծվում է հայտարարության մեջ։
Գերմանիայում տեսակետ կա, որ կապված ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հետ՝ ընդհանուր շուկայական տարածքում զգալիորեն կիջեցվեն սննդամթերքի որակի չափորոշիչները։











































