Արդեն մի քանի տարի զբոսաշրջության անկման հետ բախված Եգիպտոսը սեպտեմբերին մտադիր է սկսել միջազգային փիար քարոզարշավ` ուղղված օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի ներգրավմանը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հալեդ Ռամին:
«Օգոստոսին մենք միջազգային թենդեր կանցկացնենք, որի արդյունքում կընտրենք համաշխարհային ճանաչում ունեցող փիար գործակալությանը` 27 երկրների շուկայում աշխատանքի համար»,- ասել է Ռամին:
«Գործի կդրվեն հեռուստաալիքները, տպագիր ԶԼՄ-ները, ռադիոն, արտաքին գովազդը: Դա կլինի հզոր հավասարակշռված քարոզարշավ` աննախադեպ իր ծավալով»,- հավելել է նախարարը:







































