Գերմանիայի կանցլերը,այսօր ելույթ ունենալով «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Գերմանիան սերտ համագործակցում են և ունեն ընդհանուր շահեր: Ավելի վաղ, աշխարհի ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են «լրտեսական վեճից» հետո:
Մերկելը հիշեցրել է, որ այս տարի Գերմանիան տոնում է իր միավորման 25-ամյակը: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, այդ գործընթացում իր մասնակցության համար: Մինչ այդ, ԶԼՄ-ները կարծիք էին հայտնում, որ «լրտեսական վեճի» պատճառով Օբաման կարող է և չներկայանալ գագաթնաժողովին:









































