Եվրախորհրդի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ բացառում է տարածաշրջանից Հունաստանի դուրս գալը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ «վշտացած» է Աթենքի դիրքորոշումից:
«Ես բացառում եմ Հունաստանի դուրս գալը, որովհետև ես դա չէի կամենա. հիասթափված եմ Հունաստանի վարչապետ Ցիպրասի՝ խորհրդարանի առջև արված հայտարարությունից»,- ասել է Յունկերը:
Ավելի վաղ, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ պարտատերերի հետ անհաջող բանակցությունների դեպքում ճգնաժամը կվերաբերի ամբողջ Եվրոպային:











































