Համաձայն պաշտոնական տվյլաների` G7-ի գագաթնաժողովի նախապատարստություններն արժեցել են 130 մլն եվրո, սակայն ըստ ոչ պաշտոնական տվյալների` 300 մլն եվրո, հաղորդում է «Ռադիո Լեհաստան»-ը:
Դիվանագիտական արձանագրությունների մասնագետ և պատմաբան Յանուշ Սիբորան հայտնել է, թե ինչպես է տեղի ունենում հանդիպումը: Ամրոցի այն սրահում, որտեղ այն տեղի է ունենում, կլոր սեղան է դրված: Գլխավերևում կնստի գագաթնաժողովի տիրուհին` Անգելա Մերկելը, և նա էլ կբացի բանակցությունները:
Կանցլերից աջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի տեղն է, ձախ` ԵՄ իշխանությունների ներկայացուցիչների, ապա Բարաք Օբամայի և Ճապոնիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Կանադայի ներկայացուցիչների տեղերը:
«Բավարիա ժամանած պատվիրակությունները բազմաթիվ են: Նախագահ Օբամայի հետ երկու հազար մարդ է ժամանել, Ֆրանսիայից` հազար, երկու ինքնաթիռ ժամանել է Ճապոնիայից»,- ասել է նա:










































