«Իհարկե, մասնակցել եմ ընտրություններին և ընտրել եմ իմ թեկնածուին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ, Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը՝ հավելելով, որ իր թեկնածուն Կարեն Փարեմուզյանն է, ում պաշտպանում է ՀՀԿ-ն և ինքը՝ որպես մարզային կառույցի ղեկավար, ևս պաշտպանում է Կարեն Փարեմուզյանի թեկնածությունը։
Մարզպետը հրաժարվեց պատասխանել մյուս հարցերին։
Հիշեցնենք, որ այսօր Ալավերդիում քաղաքապետի ընտրություններ են, որտեղ առաջադրված թեկնածուները երկուսն են՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանը, և Արթուր Աբգարյանը՝ «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը։





































