Microsoft ընկերությունը բացել է Skype-ի VoIP մեսենջերի հասարակական բետտա տարբերակը, որը մատչելի է վեբ-ինտերֆեյսի միջոցով՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:
Skype.com կայքում հնարավոր է շփվել տեսաչաթի օգնությամբ՝ ծրագիրը չբեռնելով համակարգչի մեջ: Առայժմ այս ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:
Skype-ի վեբ-տարբերակը գործում է բոլոր հանրաճանաչ դիտարկիչներում՝ ներառյալ Chrome, Safari, Firefox և Internet Explorer, սակայն անհրաժեշտ է պլագինի տեղադրում: Այնտեղ մատչելի են Skype-ի բոլոր սկզբնական գործառույթները՝ տեսա և ձայնազանգեր, հաղորդագրությունների փոխանակում և որոնում:
Microsoft-ը Skype-ի փակ թեստավորված տարբերակները դիտարկիչների համար բաց է թողել անցյալ տարվա վերջին:










































