Ավելորդ քաշով եվրոպացիներին համարում են հաշմանդամներ: Եվրոպական դատարանը վճիռ է արձակել, համաձայն որի՝ ճարպակալմամբ տառապող եվրոպացիները կարող են հաշմանդամներին հավասար համարվել, եթե նրանց ավելորդ քաշը խանգարում է «մարդու լիարժեք և արդյունավետ մասնակցությանը պրոֆեսիոնալ կյանքին՝ այլ աշխատակիցների հետ հավասար հիմքերով»: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Տվյալ որոշումը պարտադիր է ԵՄ բոլոր երկրների համար: Դատական նիստի համար պատճառ է դարձել դանիացի Քարսթեն Քալթոֆթի բողոքը, որին մանկապարտեզում ազատել են դաստիարակի պաշտոնից: Բանն այն է, որ նա կշռում է 160 կգ, ինչը նրան թույլ չի տվել կապել երեխաների կոշիկների քուղերը:








































