Բազմաթիվ արտասահմանյան ԶԼՄ-ներ ակտիվորեն քննարկում են իսպանական El Mundo պարբերականի հոդվածը, որի հեղինակները պնդում էին, որ Յոզեֆ Բլատերը մի ժամանակ սիրավեպ է ունեցել Իրինա Շեյկի հետ: Սակայն ռուսական մոդելի ներկայացուցիչը արդեն ժխտել է այդ տեղեկատվությունը: Նրա խոսքերով՝ դա իրեն արատավորելու խղճուկ փորձ է, որը ոչ մի կապ չունի իրականության հետ:
Հիշեցնենք. El Mundo-ի հոդվածում հաղորդվում էր, որ ՖԻՖԱ-ի նախկին նախագահը մոդելի հետ հանդիպել է 2000-ականների առաջին կեսին:
Իրինան այժմ հանդիպում է Բրեդլի Կուպերի հետ: Օրերս նրան ներկայացրել են արքայազն Չարլին, որից հետո ցանցում այդ առթիվ տեղ գտան երկիմաստ շշուկներ:












































