Monday, 29 06 2026
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԱՄՀ ներկայացուցիչը դիպչում է Հայաստանի ամենախորքային խնդրին

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով Հայաստանի տնտեսական հեռանկարների մասին, նշել է Հայաստանի համար տարիների համակարգային խնդիրները՝ մրցակցության բացակայություն, անկախ դատական համակարգի բացակայություն: Սանչեսը այդ և դրանից բխող մյուս համակարգային խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է համարում քայլեր, որոնք չեն ենթադրում միայն օրենսդրական փոփոխություն:

Այսինքն՝ խոսքը քաղաքական որոշումների մասին է, որովհետև միայն քաղաքական որոշումներով օրենքի գերակայության հասնելուց հետո է հնարավոր հասկանալ և լիարժեք գնահատել, թե որքանով է օրենքն ինքնին անարդյունավետ: Եթե օրենսդրությունը չի աշխատում, շատ դժվար է ասել դրա արդյունավետ կամ անարդյունավետ լինելու մասին: Երբ երկրում չկա օրենք և անկախ արդարադատություն, օրենսդրական տեքստի թե՛ լավը, թե՛ վատը, մեծ հաշվով, դառնում է հարաբերական: Իսպանուհի Սանչեսն ասել է, որ Իսպանիայում տնտեսության մեջ համակարգային փոփոխությունները տեղի ունեցան միայն երկրի ժողովրդավարացումից հետո: Այստեղ հանգում ենք Հայաստանի համար առանցքային խնդրի:

Գրեթե անվիճելի է, որ ժողովրդավարությունը պետական կենսագործունեության ամենաարդյունավետ և հեռանկարային մեխանիզմն է: Ինչպես Չերչիլի խոսքում է՝ ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձևը չէ, բայց դրանից ավելի լավը մարդկությունը չի ստեղծել: Սակայն մի բան է որպես մեխանիզմ ժողովրդավարությունը մատնանշելը, մեկ այլ բան է հասկանալը, թե ինչպես պետք է հասնել դրան Հայաստանում: Բանն այն է, որ մինչև պետական այս կամ այն մոդելին հասնելը, նախ պետք է հասնել պետության: Իսկ պետությունը ենթադրում է ինքնիշխանություն: Այսինքն՝ պետությունը ձև է, եթե չկա ինքնիշխանություն: Եթե պետության բովանդակությունն ինքնիշխանությունը չէ, ապա ձևով պետությունն իրականում գաղութ է:

Հայաստանի ինքնիշխանության հարցում հիմնավոր կասկածները, մեղմ ասած, բազում են: Կա նաև ուղղակի հստակ իրավական ակտ, որը սահմանափակում է ինքնիշխանությունը՝ Հայաստանի անդամակցումը վերպետական կառույց ԵՏՄ-ին: Մի կառույց, որտեղ ժողովրդավարությունը ոչ միայն ընդունված խաղի կանոն չէ, այլ նույնիսկ մերժված է և անգամ հռչակված է որպես սպառնալիք՝ իհարկե, այլ ձևակերպումներով. օրինակ՝ «գունավոր հեղափոխության», որի տակ, սակայն, իրականում հենց հասարակությունների ժողովրդավարացման հեռանկարն է: ԵՏՄ անդամ պետությունների իշխող համակարգերի համար ժողովրդավարացումը ուղղակի նշանակում է իշխանության փոփոխության սպառնալիք, մրցակցությունն ուղղակի նշանակում է անձնական տնտեսական կապիտալի սպառնալիք:

ԵՏՄ-ն, որին անդամակցել է Հայաստանը, հանդիսանում է ոչ ժողովրդավարական համակարգերի միություն: Այդ միության մեջ քաղաքական, տնտեսական, հասարակական հարաբերությունները կարգավորվում են ոչ ժողովրդավարական մեթոդներով: Այդ միությունն ինքը կազմավորվել է հենց այդ ոչ ժողովրդավարական մեթոդների պաշտպանության համար: Հետևաբար՝ մինչև ժողովրդավարացումը, Հայաստանը պետք է լինի անկախ, ինքնիշխան պետություն: Դա հռչակագրային պնդում չէ, դա պատճառահետևանքային տրամաբանություն է:

Օրինակ՝ կարո՞ղ էր Խորհրդային Հայաստանը լինել ժողովրդավարական պետություն, եթե ԽՍՀՄ-ը ամբողջատիրություն էր: Ձևաչափային, կարգավիճակային տարբերություններով հանդերձ, բովանդակային առումով իրավիճակը ներկայումս նույնն է, հետևաբար՝ Հայաստանը չի կարող լինել Ռուսաստանի կայսերական ծրագրերի մաս, չի կարող լինել ռուսական քաղաքականության անվերապահ թելադրանքի ենթակա, բայց դառնալ ժողովրդավար: Ոչ ժողովրդավար Ռուսաստանի պարագայում Հայաստանի ժողովրդավարացումը նշանակում է Հայաստանի անջատում ռուսական համակարգից:

Հետևաբար՝ Հայաստանի ժողովրդավարացման համակարգային դիմադրությունը ոչ միայն Հայաստանի ներսում է, այլ նաև դրսում:

Ավելին՝ Հայաստանի ներսում առկա դիմադրությունը սնվում, սնուցվում, աջակցվում է դրսից, տվյալ դեպքում ռուսական ոչ ժողովրդավարական կայսրությունից: Այլապես Հայաստանի համակարգն իրենով չէր ունենա ժողովրդավարացման միջազգային հրամայականին դիմակայելու ռեսուրս: Հայաստանում ժողովրդավարացման քիչ թե շատ կայուն, խորքային և հեռանկարային որևէ գործընթաց բախվելու է ռուսական կայսրության դիմադրությանը, եթե անգամ ի զորու լինի հաղթահարել Հայաստանի ներքին համակարգի դիմադրությունը:

Մինչդեռ Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսում խնդիրը դիտարկվում է առավելապես հակառակ տեսանկյունից՝ ժողովրդավար Հայաստանը կկարողանա դիմակայել Ռուսաստանի ճնշումներին և պահանջներին: Մինչդեռ կա պարզ հարցը՝ իսկ ի՞նչ անել, եթե Ռուսաստանը ճնշում է Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը: Ընդ որում՝ ուկրաինական զարգացումները ցույց տվեցին, որ Ռուսաստանը պատրաստ է ճնշել նաև ուժով: Հայաստանի դեպքում չի հասել դրան, քանի որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրային շրջանակների զգալի մասը պատրաստ են և ընդառաջել են Ռուսաստանի պահանջներին՝ անձնական շահերից կամ հասարակական-ազգային կարծրատիպերից ու միֆերից ելնելով:

Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսը կարծես թե չունի այդ հարցի պատասխանը՝ ո՛չ մեթոդոլոգիական և ո՛չ էլ կոնկրետ «ճանապարհային քարտեզի» առումով: Իսկ դա նշանակում է, որ պատասխան չունի Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարը, իսկ այն, ինչ ընկալվում է որպես պատասխան, իրականում տեսություն էլ չէ, այլ հռչակագիր:

Լուսանկարում՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը անցյալ տարեվերջին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում