Ֆիզիկայի լեգենդար պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը, որը տառապում է նեյրոնների հիվանդությամբ, խոստովանել է, որ հաճախ է մտածում ինքնասպանության մասին, հայտնում է wday.ru-ն: Կոմիկ Դարա Օբրիենին տված հարցազրույցում պրոֆեսորն ասել է, որ վաղուց իրեն բեռ է զգում և մտածել է ինքնասպանության մասին, բայց քանի որ ինքը դա չի կարող անել, ուզում է խնդրել այլ մարդկանց օգնությունը:
Հոքինգը կարծում է, որ եթե մարդը չի ուզում ապրել, նրան ստիպելը «շատ նվաստացուցիչ է»:
«Ես արդեն շատ անգամ եմ մտածել այլ մարդկանց օգնությամբ ինքնասպանության մասին: Առանձնապես հաճախ այդ մասին մտածում ես, երբ ցավ կամ հուսահատություն ես զգում: Օրինակ՝ այն պատճառով, որ դու բեռ ես դարձել քո հարազատների համար: Շրջապատողները հաճախ չեն ուզում խոսել ինձ հետ կամ սպասել, մինչև ես պատասխան գրեմ: Ես բնույթով շատ ամաչկոտ եմ և ժամանակ առ ժամանակ չեմ փորձում մարդկանց հետ առաջինը խոսել: Ինձ համար դժվար է դիմել նրանց, ում չեմ ճանաչում»,- ասել է Հոքինգը:








































