Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլը ճանաչվել է ԱՄՆ-ի երկրորդ լիգայի` NASL-ի մայիս ամսվա լավագույն ֆո ւտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Մայիսին նա «Նյու-Յորք Կոսմոս»-ի կազմում մասնակցել է 5 հանդիպման` խփելով 3 գոլ:
Ռաուլի ջանքերը թիմին օգնել են երկարաձգել անպարտելի շարքը («Նյու-Յորք Կոսմոս»-ն 9 խաղում ունի 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի):










































