Հայտնի է դարձել iPhone-ի նոր սերնդի վաճառքի մեկնարկի ակնկալվող օրը, հայտում է Mobile News-ը:
Նոր սարքի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 25-ին Vodafone օպերատորի միջոցով, ասվում է մամուլում հայտնված Apple ընկերության էլեկտրոնային նամակում:
Սմարթֆոն արտադրողը օպերատորին առաջարկում է սեպտեմբերի 18-ից սկսած արդեն ընդունել պատվերներ նոր հեռախոսի համար:
Նամակում սարքն անվանվում է «նոր iPhone», այնպես որ՝ հրատարակությունը ենթադրում է, որ այն չի կրի հերթական iPhone 7 անվանումը:
iPhone-ի նախորդ երեք մոդելների վաճառքը նույնպես սկսվել է սեպտեմբեր ամսին: 2007 թվականից սկսած արտադրվել է iPhone-ի 8 մոդել և վաճառվել ավելի քանի 700 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում:










































