Ռուս Ալեքսեյ Շերբակը, որը հանգստացել է թուրքական Անթալյայում, տեղի բարում ծանոթացել է գերմանացի զբոսաշրջիկի հետ: Երբ նոր ծանոթները նշել են հանդիպումը, որոշել են կատակ-ծեծկռտուք սարքել, ինչի հետևանքով՝ Ալեքսեյը սայթաքել է ու գլուխը հարվածել հատակին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ հարվածն Ալեքսեյի համար մահացու է եղել՝ բժիշկները չեն կարողացել փրկել նրան:
Գերմանիայի քաղաքացուն իրավապահ մարմինները ձերբակալել են:











































