Վերջերս հարցազրույցի ժամանակ Բրիթնի Սփիրսը պատմել է անհարմար իրավիճակների մասին, որոնցում ինքը հայտնվել է: Պարզվում է՝ այդպիսիներից մեկը եղել է Բրեդ Փիթի հետ ծանոթության ժամանակ, հայտնում է spletnik.ru-ն:
Սփիրսի խոսքով՝ ինքը մանկուց եղել է դերասանի մեծ երկրպագուն, այդ պատճառով չի կարողացել զսպել հույզերը, երբ ծանոթացել է դերասանի հետ:
«Մոտ 10 տարի առաջ Բրեդ Փիթը գնացել էր Teen Choice Awards միջոցառմանը, ես նույնպես այնտեղ էի: Երբ ես նրան տեսա, քիչ մնաց՝ հուզմունքից մեռնեի:
Ես ինձ շատ հիմարաբար էի պահում՝ նետվեցի նրա վրա և սկսեցի ասել, որ նրա ամենամեծ երկրպագուն եմ: Դա այնքան անհարմար էր»,- ասել է Սփիրսը:
Երգչուհին հավելել է, որ Փիթը կատարվածին հումորով է վերաբերվել՝ լուսանկարվելով Բրիթնիի հետ և նրան ինքնագիր տալով:
Բրիթնի Սփիրսը



Բրեդ Փիթը













































