Թբիլիսիի հարգադրոշմման ծառայության ղեկավար Բեսիկ Ցխադաձեն աշխատավայրում ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Ցխադաձեին վիրահատել են, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Պաշտոնյայի հարազատների խոսքով՝ նա իրեն հրազենով վնասել է գլխի շրջանում: Հարազատները չեն կարող ասել՝ դա ինքնասպանություն է եղել, թե դժբախտ դեպք:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել երկրի ՔՕ 115 հոդվածով (ինքնասպանության հասցնել): Ենթադրվում է, որ ինքնասպանության պատճառը կարող էր ընտանեկան վեճը լինել:









































