Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Հայաստանը` ԿԳԲ-ի ու երկու քարի արանքում

Թեև Ռուսաստանի ներքաղաքական կյանքում չկա այնպիսի ընդդիմություն, ինչպիսին Հայ ազգային կոնգրեսն է, չկա բուռն ներքաղաքական անցուդարձ` թե՛ ընդդիմություն-իշխանություն, թե՛ ընդդիմություն-ընդդիմություն ձևաչափում, այդուհանդերձ ՌԴ նախագահի 2012 թվականի ընտրությանն ընդառաջ իրավիճակն այդ երկրում ունի բավական մեծ ներքին լարվածություն և հակադրություն:

Խոսքը իշխանության երկու բևեռների` նախագահ Մեդվեդևի և վարչապետ Պուտինի միջև հակադրության մասին է: Թեև նախագահի ընտրությանը մնացել է արդեն մոտ մեկ տարի ժամանակ, այդուհանդերձ Ռուսաստանում Մեդվեդևն ու Պուտինը դեռ չեն կարողանում կողմնորոշվել, թե իրենցից ով է լինելու նախագահի թեկնածուն: Օրերս Մեդվեդևը հայտարարել էր, որ ինքը հավանաբար կկայացնի ընտրությանը մասնակցելու որոշում: Դեռևս ամիսներ առաջ Մեդվեդևի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Դվորկովիչը, անգլիական մամուլին տված հարցազրույցում ասել էր, որ Մեդվեդևը հաստատ կառաջադրվի, քանի որ ներկայումս նրա առաջ քաշած ծրագրերը ամենևին էլ նախագահական մեկ ժամկետի հաշվարկով չեն:

Եվ ահա, Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ թե՛ Մեդվեդևը, թե՛ ինքը կարող են մասնակցել նախագահի ընտրությանը: Պուտինը նաև շտապողականություն է համարել ներկայումս խոսել այդ մասին` նշելով, որ կարող են սխալ ազդակներ լինել իշխանական համակարգին: Այլ կերպ ասած` Պուտինը Մեդվեդևին ասում է` «մի՛ շտապիր»: Թե ինչ հանգուցալուծում կունենա Մեդվեդև-Պուտին այդ հակադրությունը` ցույց կտա, բնականաբար, ժամանակը: Սակայն, եթե փորձենք պատկերացնել հնարավոր պոտենցիալները, ապա այստեղ կարծես թե Մեդվեդևը ունի որոշակի առավելություն: Նրա կողմն է Արևմուտքը, որը բնականաբար Մեդվեդևին անպայման աջակցություն կցուցաբերի նախագահական մրցավազքում: Ավելին, Մեդվեդևի «կողմն» է կարծես թե նաև ընդդիմությունը, որը վերջերս միավորվել է մի ֆորմատի մեջ և հայտարարել նախագահի ընտրության միասնական թեկնածու ներկայացնելու որոշման մասին:
Հատկանշականն այն է, որ լիբերալներից կազմված ընդդիմությունն իր քննադատության հիմնական թիրախ է ընտրել ոչ թե նախագահ Մեդվեդևին, այլ Պուտինին: Այսինքն` ակնհայտ է, որ կա որոշակի փոխադարձ շահ` ընդդիմության և Մեդվեդևի միջև, հետևաբար ընդդիմությունն էլ Մեդվեդևի համար կարող է լինել ռեսուրս` Պուտինի դեմ: Պուտինին կմնա միայն ուժային, ԿԳԲ-ական ռեսուրսը, որը քանակական և ֆինանսական հարաբերակցության պայմաններում գուցե չկարողանար մրցել արևմտյան և ընդդիմադիր ռեսուրսներով հարուստ Մեդվեդևի հետ, բայց որը կարող է Ռուսաստանում անկայունության օջախներ հրահրել, ահաբեկություններ սադրել կամ կազմակերպել: Այսինքն` գործել իրեն իսկ հավատարիմ ոճով, որ ամրապնդվել է տասնամյակներ շարունակ, խորհրդային բարի ավանդույթների և ամուր մտածողության հիմքով:

Բոլոր դեպքերում, կարծես թե ակնհայտ է, որ հեշտ չի լինելու որևէ մեկի համար: Թող տարօրինակ չթվա, բայց երևի թե հեշտ չի լինելու կամ դժվար է լինելու նաև Հայաստանի համար: Բանն այն է, որ Հայաստանը միշտ էլ իր վրա էապես զգացել է Ռուսաստանում առկա քաղաքական և հատկապես ներիշխանական իրադրության ազդեցությունը: Նորություն չէ, որ Հայաստանի քաղաքական և հատկապես իշխանական դաշտը գրեթե ամբողջությամբ մտել է այդ ազդեցության գոտի և գրեթե ոչ մի էական քայլ չի անում դրանից դուրս գալու համար: Հետևաբար Մեդվեդև, թե Պուտին հարցը կարող է հարցեր առաջ բերել նաև Հայաստանի ներիշխանական և ներքաղաքական գործընթացների այս կամ այն հնարավոր ելքի կապակցությամբ: Համենայնդեպս, այն, որ ներքաղաքական և ներիշխանական դաշտը գտնվում է ռուսական ազդեցության տակ` ստիպելու է մեր դաշտի սուբյեկտներին ուշադիր հետևել ռուսական գործընթացներին, ժամանակին ե՛ւ հնարավորինս ճիշտ կողմնորոշվելու, ե՛ւ համապատասխան հետևություններ անելու, վարքագծային փոփոխություններ մշակելու համար:

Այստեղ քաղաքական հետաքրքրությունների թիվ մեկ հարցն այն է, թե ի՞նչ կասի «արջը» և ո՞ւմ ականջին կասի այդ ինչը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտները կփորձեն հնարավորինս երկար ժամանակ ձգել, մինչև Ռուսաստանում պարզ լինի իրավիճակի հանգուցալուծումը կամ գոնե շատ ավելի հստակ լինի, թե հաղթելու ում հավանականությունն է ավելի մեծ: Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ Ռուսաստանում Պուտինն ու Մեդվեդևը զբաղված են իշխանության հարց լուծելով, Հայաստանում իշխանության հարց լուծելու պրոցեսը կախված է մնալու օդում, և ամեն ինչ, անգամ ներկայիս ներքաղաքական և ներիշխանական ստատուս քվոն, լինելու է շատ հարաբերական: Դա, իհարկե, չի նշանակում, որ Ռուսաստանում հանգուցալուծումը Հայաստանում անպայման բերելու է ստատուս քվոյի փոփոխության: Իհարկե, այնտեղ կարող է լինել այնպիսի հանգուցալուծում, որի պայմաններում Հայաստանի ստատուս քվոն փոխելու անհրաժեշտություն ռուսների մոտ չառաջանա: Բայց քանի որ իրավիճակը Մոսկվայում անորոշ է, ապա կարող է նաև լինել այնպիսի զարգացում, որը Հայաստանում էլ հանգեցնի փոփոխության:

Այդ իրավիճակը կարող է փոխվել այն դեպքում, երբ Հայաստանի ներիշխանական որևէ սուբյեկտ կտրուկ և էական քայլ անի դեպի ինքնավար քաղաքականություն, որում հայացք չկա դրսի այս կամ այն կենտրոնի, մասնավորապես` Մոսկվայի արձագանքին: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում ներկայումս գործնականում այդպիսի վարքագիծ չի ցուցաբերում ոչ մի քաղաքական ուժ` թե՛ ընդդիմադիր դաշտում, թե՛ առավել ևս իշխանության կազմում, որտեղ ընդհանրապես երևի թե արդեն նույնիսկ շնչելիս են Մոսկվայի արձագանքին սպասում: Կարծես թե այստեղ քաղաքական սուբյեկտները չեն պատկերացնում, որ կարող են ինքնավար վարքաբանություն մշակել և խստորեն չպատժվել, օրինակ` հենց Մոսկվայից: Այդ իսկ պատճառով, եթե Հայաստանում որևէ քաղաքական ուժ անգամ ինչ-որ հակառուսական բողոքի ժեստ է դրսևորում, ապա այդ ժեստը կրում է այնպիսի թեմատիկ բնույթ, որը ինչ-որ կերպ տեղավորվում է Ռուսաստանում առկա ներիշխանական հակադրությունների շրջանակում և դրա կողմերից գոնե մեկին ինչ-որ կերպ բավարարում է` այդպիսով զսպելով Ռուսաստանից կոշտ արձագանքի հնարավորությունը:

Այդպիսին է իրավիճակը, որն անկասկած ունի արմատական փոփոխության կարիք, հակառակ դեպքում, երբ երկրում քաղաքական ստատուս քվոները ձևավորվում են որպես Մոսկվայում առկա ստատուս քվոյի ածանցյալ, ապա անկախ դրանց բովանդակությունից` պետության և հասարակության համար արդյունքը, մեծ հաշվով, լինում է անբավարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում