2015-ի գարունը Հյուսիսային կիսագնդում ամենատաքն էր վերջին 125 տարվա մեջ: Այս մասին գրում է TASS-ը:
Արձանագրվել է, որ Եվրասիայի տարածքների մեծ մասում գարնանային միջին ջերմաստիճանը գերազանցել է նորման:
Նշվում է, որ այս առումով 2015-ին ռեկորդակիր է եղել Ռուսաստանը, որտեղ ջերմաստիճանը 2-6 աստիճանով բարձր էր սովորականից:
Ճապոնիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում և Արաբական թերակղզում, Աֆղանստանում, Իրանում գարնանային ջերմաստիճանը 2 և ավելի աստիճանով գերազանցել է նորման:
Հյուսիսամերիկյան մայրցամաքում պատկերն առանձնապես չի տարբերվել: ԱՄՆ-ի մեծ մասում և Կանադայում այս տարվա գարնանը արձանագրվել են անոմալ շոգեր։










































