Հարավային Կորեայում MERS մերձավորարևելյան շնչառական կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 50-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։ Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 9-ով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Երեկ երկրում հաստատվել է վիրուսից 4-րդ մահվան դեպքը։ Այդ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ և դեղամիջոցներ գոյություն չունեն։
Իշխանությունները սպառնացել են խիստ միջոցառումներ ընդունել նրանց նկատմամբ, ովքեր ինֆեկցիայի մասին կեղծ շշուկներ կտարածեն։
Երկրում դեռևս չորեքշաբթի հայտարարվել է մահացու վտանգավոր վիրուսի դեմ պայքարի օպերատիվ խմբի ստեղծման մասին։
Փակված դպրոցների թիվն անցել է 900-ից։











































