Հունիսի սկզբին համացանցում հայտնվեց Chanel-ի Paris-Salzburg Métiers d’Art հավաքածուի գովազդային տեսահոլովակը, որի հերոսուհիները դարձան շատ հայտնի մոդելներ, հայտնում է spletnik.ru-ն:
Կարճ հոլովակում երևացին Կարա Դելվինը, Օնդրիա Հարդինը, Բինկս Ուոլթոնը և մոդելային բիզնեսի այլ աստղեր:
Chanel Paris-Salzburg Métiers d’Art հավաքածուն առաջին անգամ հասարակությանն է ներկայացվել անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ 2015-ի ապրիլին Տունը շոու է անցկացրել Նյու Յորքում:














































