Wednesday, 01 05 2024
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»

Ֆրանսիայում մահացել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համահեղինակ Ս. Հեսելը

Անցած գիշեր Ֆրանսիայում մահկանացուն է կնքել Դիմադրության շարժման ականավոր մասնակից, Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի կալանավոր, գրող և դիվանագետ Ստեֆան Հեսելը: Գրականագետն ու իրավապաշտպանը կյանքից հեռացել է 95 տարեկանում՝ փոխանցում է France 24-ը:

Հեսելը ծնվել է 1917 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Բեռլինում, հրեայի ընտանիքում: 1924 թվականին նա ծնողների հետ գաղթել է Ֆրանսիա, 1939 թվականին քաղաքացիություն է ստացել ու զորակոչվել բանակ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին Հեսելը հրաժարվել է միանալ Վիշիի կառավարությանն ու սկսել է համագործակցել Դիմադրության շարժման ու անձամբ Շառլ դե Գոլի հետ: Կարճ ժամանակ անց նրան բռնել և ուղարկել են Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար: Գրողին մի քանի անգամ ճամբարից ճամբար են տեղափոխել, նա խուսափել է մահապատժից, պատերազմի ավարտը դիմավորել է Հանովերում:

Պատերազմից հետո Հեսելը Էլեոնորա Ռուզվելտի հետ մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խմբագրմանը: Հռչակագիրը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1948 թվականին: Նա ակտիվորեն զբաղվել է դիվանագիտական աշխատանքով, զբաղվել ապագա դեսպանների պատրաստմամբ, եղել դիվանագիտական առաքելությունների անդամ:

Իր ծառայությունների համար նա պարգևատրվել է Պատվավոր լեգիոնի շքանշանով և Մեծ խաչով: Կյանքի վերջին շրջանում ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆրանսիայի հասարակական կյանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում