Էլվիս անունով կատուն, որ կշռում է 17,5 կգ և համարվում է աշխարհի ամենագեր կատուներից մեկը, մի քիչ նիհարել է: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը:
7-ամյա կենդանին տառապում է շաքարախտից և ճարպակալումից: Նա կարող է անել միայն մի քանի քայլ, որից հետո պետք է հանգստանա: Այս պահին նրան պահում են խիստ դիետայի վրա և օրը երկու անգամ ինսուլին են ներարկում:
Էլիսը շատ է սիրում ուշադրություն և փաղաքշանք: Գինեսի ռեկորդի գրքում հայտարարել են, որ չեն հետևում ամենածանր տնային կենդանիներին:




















































