Վերջին 2 օրերի ընթացքում Սիրիայի տարածքում բարելային ռումբերի պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 94 խաղաղ բնակիչ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին։
Կենտրոնի տվյալներով՝ զոհերից շուրջ 20-ը անչափահաս են, 16-ը՝ կանայք։
Իրավապաշտպանները հայտնում են, որ ռումբերը նետվել են երկրի կառավարական ուժերի կողմից։











































