Չնայած Հեյլի Ֆորթն ընդամենն 9 տարեկան է՝ նա արդեն հասցրել է անտուններին ու կարիքավորներին օգնելու համար շատ ավելին անել, քան մեզնից շատերը, հայտնում է boredpanda.com-ը: Այդ աղջիկն իր ազատ ժամանակն անցկացնում է անտունների համար շարժական կացարաններ պատրաստելով, նրանց համար ուտելիք է աճեցնում, ապահովում է հիգիենայի պարագաներ:
5 տարեկանում Հեյլին մորը խնդրել է օգնել մի անտունի, մայրը համաձայնել է: Հիմա նրանք միասին են աշխատում կարիքավորներին օգնելու համար: Էդուարդը, որին նա օգնել է, դարձել է նրա ընկերը:




















































