Ամերիկյան հայտնի Muppet Show հեռուստասերիալի կերպար սնդուսափայլ խոզ Միսս Փիգգին հեղինակավոր մրցանակ է ստացել ֆեմինիզմի գաղափարներն առաջ տանելու համար: Խոզին Էլիզաբեթ Սանքլերի անվան մրցանակը հանձնել է կանանց իրավունքների համար շարժման գաղափարախոս Գլորիա Սթայնեմը:
Սթայնեմի խոսքով՝ Միսս Փիգգին իդեալական կին է, հայտնում է Washington Post-ը:
Միսս Փիգգիի թվիթերյան պաշտոնական էջում լուսանկար է հրապարակվել, որում վարդագույն ֆեմինիստուհին կանգնած է Սթայնեմի հետ:
Սթայնեմը նշել է, որ մրցանակը Միսս Փիգգիին է հանձնվում նաև «երեխաների համար ականավոր օրինակի համար, որը նրանց սովորեցնում է կյանքի կարևոր ասպեկտները»:
«Միսս Փիգգի» կերպարը 1974 թ. ստեղծել է դերասանուհի Բոննի Էրիքսոնը:











































