Ավստրալացի գիտնականները՝ Ջեյմս Կուկի անվան ինստիտուտից, ձուկ են հայտնաբերել, որը կարող է մինչև 6 օր շնչել ու ապրել ցամաքում: Metro-ի հաղորդմամբ՝ ձուկն ունի և՛ թոքեր, և՛ խռիկներ:
Տեղացի կենսաբանները կարծում են, որ եթե հայտնաբերված տեսակը բազմանա, դա կարող է իսկական աղետ առաջացնել Ավստրալիայի էկոհամակարգում:
Այդ տարօրինակ ձուկը ծագում է Պապուա Նոր Գվինեայից և սնվում է թռչուններով, նույնիսկ ավելի խոշոր ձկներով:
Էկոլոգ Նեյթան Վոլթմանը տագնապ է հայտնում, քանի որ նոր ձուկն ավստրալական բնությանը սպառնում է էկոլոգիական հավասարակշռության խախտմամբ: Առայժմ այդ ձկների պոպուլյացիան մեծ չէ, բայց գիտնականները ուշադիր հետևում են փոփոխություններին:









































