Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը չի կարող առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, քանի որ ծագումով ամերիկացի չէ։
Starslife.ru-ի փոխանցմամբ՝ դա, սակայն, նրան չի խանգարում քննադատել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային և երազել այն մասին, թե ինչ կարող էր անել, եթե լիներ նրա տեղում:
67-ամյա կինոաստղը ոչ վաղ անցյալում The Daily Telegraph պարբերականին հայտնել է. «Բոլորը գիտեն, որ եթե ես լինեի էթնիկ ամերիկացի, ապա կառաջադրվեի նախագահի պաշտոնում: Իսկ ինչու՝ ոչ: Ես իմ պարտականությունները կկարողանայի կատարել ավելի լավ, քան այն տղաները, որոնք ներկայումս նստած են Սպիտակ տանը: Հավատացե՛ք ինձ: Սակայն, դժբախտաբար, այդ պաշտոնն ինձ համար մատչելի չէ: Ես չեմ պատրաստվում բողոքել, քանի որ Ամերիկայում ես հասել եմ այն ամենին, ինչ ունեմ իմ կյանքում»:
Առնոլդ Շվարցենեգերն ԱՄՆ քաղաքացի է դարձել 1983 թվականին:







































