Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է հայերի վերաբերյալ Էրդողանի սկանդալային հայտարարությունը

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղարի պաշտոնակատար Մարի Հարֆը Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Էրդողանի սկանդալային վերջին հայտարարությունները:

Լրագրողները Հարֆին հիշեցրել են, որ Էրդողանը վերջին օրերին արևմտյան ԶԼՄ-ներին և մասնավորապես CNN-ին, New York Times-ին ու BBC-ին մեղադրել է Թուրքիան թուլացնելու և մասնատելու փորձերի համար, ինչպես նաև «խռովարարներ» է որակել հայերին, լրագրողներին ու ԼԳՏԲ-ի ներկայացուցիչներին:

Հարֆը հայտարարել է. «Երբ խոսքը լրագրողների մասին է, բնականաբար, ԱՄՆ-ն աջակցում է ազատ արտահայտվելուն, և մենք մտահոգված ենք Թուրքիայի կառավարության կողմից ազատ արտահայտվելու գործընթացին միջամտելու կապակցությամբ:

Մենք երկար ժամանակ արտահայտվում ենք այս մասին: Անկախ և ինքնուրույն մամուլը ժողովրդավարության ու բաց հասարակության հիմնաքարերից մեկն է: Թուրքիան մեր բարեկամն է և ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցը, և մենք Թուրքիային կոչ ենք անում պահպանել ժողովրդավարության չափանիշները»:

Հարֆը հայտարարել է, որ իրենք բնականաբար դատապարտում են հայերի, լրագրողների ու ԼԳՏԲ-ի ներկայացուցիչների վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ամռանը Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողանը «այլանդակ» որակեց Կարսում հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը և կարգադրեց ապամոնտաժել այն, ինչը, ի դեպ, սկսվեց ապրիլի 24-ին:

Էրդողանը դրանով մտադիր էր ստանալ ազգայնամոլների քվեները, որոնց թիվը հաշվվում է միլիոններով, մինչդեռ Թուրքիայի հայ համայնքը մեծաթիվ չէ, ինչի համար էլ Էրդողանը չի զգում նրա համակրանքը շահելու կարիքը: Էրդողանն իր այս «մարտավարությունը» կիրառում է նաև ներկայիս ընտրություններից առաջ: Քանի որ Թուրքիայում, շատերի կարծիքով, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) դարձել է երկրի ամենաազգայնական կուսակցությունը, ուստի և նման տրամադրություններ ունեցողները դժվարանում են ընտրություն կատարել ԱԶԿ-ի և խորհրդարանական երրորդ խոշոր ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում