Պերուի Լիմա քաղաքի բժիշկները սարսափել են, երբ 17-ամյա հիվանդի (որի անունը չի նշվում) աչքի մեջ 3-սանտիմետրանոց որդ են հայտնաբերել: Երիտասարդը հիվանդանոց է դիմել կոպի այտուցով: Բժիշկները չեն կարողանում հասկանալ՝ որդն ինչպես է անցել երիտասարդի մաշկի տակ՝ հայտնում է Mirror-ը:
Համացանցում հայտնվել է ցնցող տեսանյութ վիրահատության ընթացքի մասին: Գլխավոր ակնաբույժ Կարոլինա Մարչելայի խոսքով՝ որդը խորը ներթափանցել է տղայի գլխամաշկի տակ և լիովին կարող էր վնասել նրա ուղեղը:
Բարդ վիրահատությունը տևել է մի քանի ժամ: Տղան չի տուժել, նա շուտով նորից կկարողանա նորմալ տեսնել:









































