Ամերիկացի ուսանողն ու նրա ընկերուհին պատահաբար հայտնաբերել են Leptostyrax macrorhiza շնաձկանը պատկանող ոսկրեր՝ հայտնում է PLoS One պարբերականը:
6-9 մետր երկարությամբ այդ ձուկը վաղ կավճային ժամանակաշրջանի (100 միլիոն տարի առաջ) խոշորագույն ծովային գիշատիչներից է: Շնաձկան ոսկրերը հայտնաբերվել են ժամանակակից Թեքսաս նահանգի տարածքում, որտեղ 100 միլիոն տարի առաջ եղել է ոչ խորը ծով:
Ընդգծվում է, որ 1997 թվականին Կանզասում նույնպես հայտնաբերվել են նույն տարիքի (100 միլիոն տարեկան) շնաձկան ոսկրեր:









































