«Սամդորիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը մեկնաբանել է «Միլան»-ը գլխավորելու հավանականությունը:
«Միշտ հարգել եմ «Միլան»-ը: Անգամ այն ժամանակ, երբ ես «Ինտեր»-ում էի: Երբ երիտասարդ էի, ասում էի, որ երբեք չեմ գլխավորի «Միլան»-ը` «Ինտեր»-ում իմ անցյալի պատճառով: Սակայն մարդիկ փոխվում են: Երիտասարդ ժամանակ մարդկանց երկու մասին էի բաժանում` «մերոնց» և «թշնամիների»: Ինձ թշնամիներ էին հարկավոր, որպես մոտիվացնող հանգամանք:
«Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման որոշումն ինձնից չի կախված: Հակառակ դեպքում, ես վաղուց արդեն կմարզեի «ռոսսոներիներ»-ին»,-Sky Sport Italia-ն մեջբերում է Միխայլովիչի խոսքերը:






































