Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին բարձր է գնահատել Ֆաբիո Կանավարոյի աշխատանքը «Գուանչժու Էվերգրանդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
Չինական ակումբի ղեկավարությունն անսպասելի հայտարարել է, որ Կանավարոն հեռացվում է աշխատանքից: Նրա փոխարեն նշանակվել է 67-ամյա Լուիս Ֆելիպե Սկոլարին: 42-ամյա մասնագետը չինական ակումբի հետ աշխատել է շուրջ 6 ամիս` գրանցելով հիանալի արդյունքներ:
«Չինացիներն անկանխատեսելի են: Նախորդ շաբաթ եմ խոսել ակումբի ներկայացուցիչների հետ: Նման որոշում չկար: Հնարավոր է, նրանք մտածել են, որ Ֆաբիոն շատ երիտասարդ է: Սակայն նրա գլխավորությամբ թիմը զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը: Ասեմ, որ Կանավարոն պատրաստ է իտալական ակումբ գլխավորել: Նա հսկայան փորձ ունի: Ֆուտբոլիստները ենթարկվում են Ֆաբիոյին»,- Sky Sport-ը մեջբերում է Լիպիի խոսքերը:








































