Ջոն Լենոնի սիրելի կիթառը կվաճառվի աճուրդով։ Մասնագետների խոսքով՝ այն կարող է դառնալ վաճառքի պատմության մեջ ամենաթանկ կիթառը՝ փոխանցում է BBC-ն։
Julien՝s աճուրդի տան սեփականատեր Դարեն Ջուլիենը մտադիր է ակուստիկ J-160E Gibson կիթառը վաճառել 600-800 հազար դոլարով։
Լոտն ունի բոլոր շանսերը՝ գերազանցելու նախկին ռեկորդը. 965 հազար դոլարով 2013-ին վաճառվել է Բոբ Դիլանի էլեկտրակիթառը։
Լենոնը կորցրել էր կիթառը 1963 թվականին Լոնդոնում Beatles-ի ելույթից հետո։ Այն գտնվել է կես դար անց՝ ԱՄՆ-ում։
Աճուրդը կկայանա 2015-ի նոյեմբերի 6-ին՝ Բևերլի Հիլզում։











































