ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Վուդստոկ քաղաքի բնակիչ Ուոլթեր Թոմասը իրականացրեց իր վաղեմի երազանքը, գրում է The Washington Post-ը: 91-ամյա տղամարդը ջիպով ավտոտնակի դարպասները ջարդուփշուր արեց:
Ըստ Ուոլթերի խոսքերի՝ նրան վաղուց էր հուզում այն հարցը, թե մարդը ինչ է զգում այդպիսի պահերին: Թոմասի ընտանիքը օգնել է նրան համապատասխան ավտոտնակ և մեքենա փնտրելիս:
Ամերիկացին նաև նշել է, որ արդեն իր կյանքի երազանքներից մեկը իրագործել է, սակայն չի հայտնել, թե որոնք են դեռ մնացել ցուցակում:










































