57-ամյա Շերոն Սթոունը իսպանական S Moda Magazine ամսագրի համար լուսանկարվել է անկեղծ ֆոտոսեսիայում, հայտնում է 7days.ru-ն: Նա առանց կեղծ համեստության դիրքեր է ընդունել մարմինը կիպ գրկող, ուլտրակարճափեշ զգեստներով, և նույնիսկ չի վախեցել լուսանկարվել լողազգեստով:
Լուսանկարներում նա ցուցադրել է իր իդեալական մարմինը և երկար սլացիկ ոտքերը:
Դերասանուհին ուշադրությամբ հետևում է իր սննդակարգին, զբաղվում սպորտով և իր տարիքի համար գտնվում է հոյակապ վիճակում: Սակայն նրա՝ ավելի վաղ նկարներում երևացել են ծերության որոշ հետքեր: Այս անգամ ֆոտոշոփի վարպետները շատ լավ են աշխատել, և որպեսզի պահպանեն բնականությունը, թողել են մի քանի փոքրիկ կնճիռներ դեմքի վրա:












































